ԼԱՄՊ կրթական և վերլուծական թվային հարթակ
ԼԱՄՊ հարթակը միտված է դիմակայելու թվային տիրույթում լայնորեն տարածվող կանանց նկատմամբ ատելության խոսքին, գենդերային ապատեղեկատվությանը և խտրականությանը:
Մեր մասին
ԼԱՄՊ հարթակը ստեղծվել է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի (WomenNet NGO) «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» նախագծի կողմից՝ «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։
Նախագիծը իրականացվում է երեք փոխկապակցված բաղադրիչների միջոցով՝
Մեդիաբովանդակության վերլուծություն
Նախընտրական ժամանակահատվածում մեդիաբովանդակության վերլուծություն՝ ատելության խոսքի, սեքսիստական ձևակերպումների և խտրականության միտումները բացահայտելու և փաստագրելու նպատակով։
Վեբհիմքով մուլտիմեդիա ձեռնարկ
Գենդերազգայուն լրագրության վերաբերյալ վեբհիմքով մուլտիմեդիա ձեռնարկի մշակում, որը կներառի գործնական դեպքերի ուսումնասիրություններ, իրավական ուղեցույցներ և ինքնագնահատման գործիքներ.
Ինտերակտիվ վեբ հավելված
Ինտերակտիվ վեբ հավելվածի ստեղծում, որը հնարավորություն կընձեռի լրագրողներին և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին բացահայտելու ներբեռնված տեքստում ատելության խոսքի կամ խտրականության ռիսկ պարունակող դրսևորումները, ստանալու դրանց խնդրահարույց լինելու պատճառների վերաբերյալ պարզաբանումներ և իրազեկող ռեսուրսներին ուղիղ հղումներ։
Յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է արդար ու բարեկիրթ տեղեկատվական միջավայր ձևավորելու գործում։